Հայտարարություն


ՀայտարարությունՍիրելի′ երիտասարդներ, հունվարի 23-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սբ. Սարգսի տոնը:

Հունվարի 22-ին` ժամը 17:00-ին,  Եղեգնաձորի  Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա Սբ. Սարգսի տոնի նախատոնակը:

Գեղեցիկ ավանդություն կա, որ Սուրբ Սարգսի տոնին, երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ այդ օրը կբաժանվեն աղի բլիթներ: Արարողության բուն իմաստը ոչ թե աղի բլիթ ուտելն է, այլ խնդրել Սուրբ Սարգսի բարեխոսությունը:

Հունվարի 23-ին` ժամը 17:00-ին, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը  կկատարի Երիտասարդների օրհնության կարգ:

Թեմի լրատվության բաժին

Advertisements