Ամենահաս Սուրբ Սարգիս


Ամենահաս Սուրբ Սարգիս

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ

Գայլերը քանի որ առավել վտանգավոր են դառնում ձմռան բուքերին և գիշերներին, իսկ Ս. Սարգիսն էլ ինչ-որ տեղ համարվում է հատկապես ձմեռային շրջանի պահապան սուրբը, որովհետև նրա տոնը ձմռանն է, ուստի նա հանդես է գալիս հատկապես բքի մեջ եղողների և գայլերից վտանգվածների արագահաս օգնական, ինչին նպաստել է և այն հանգամանքը, որ Առաջավորաց պահքի ուրբաթ գիշերը Հայկական լեռնաշխարհով նա անցնում է բուք և ձյունամրրիկ բարձրացնելով, որն ընկալվում է նաև որպես ձմեռային ճանապարհներին վտանգվածներին օգնության հասնել։

Ահա այս պատճառով ձյունամրրիկների մեջ ընկածները և գայլերի հարձակմանը ենթարկվածները կանչում են Ս. Սարգսին՝ ասելով, թե պահել են նրա պահքը։ Մի շարք ավանդազրույցներում պատմվում է. թե ինչպես հենց այդ ուրբաթ գիշերն է նա փրկել շատերին, այդ թվում և նրանց, ովքեր վտանգվել են իր տոնի արարողություններին շաբաթ առավոտյան մասնակցելու համար բնակավայրից բնակավայր գնալիս։

Այժմ բերենք գայլերի հարձակումից Ս. Սարգսի շնորհիվ փրկվելու մասին մի քանի ավանդազրույց և ժողովրդական հմայական աղոթքներ։ Այն մասին, թե ինչպես է Ս. Սարգիսն օգնության հասնում իր պահքը պահողներին, Continue reading

Advertisements