Վաղը երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի հիշատակության օրն է


«Երկնավոր Թագավորի սուրբ զորապետ, անմահի սիրով
 աշխարհին խաչված Սուրբ Սարգիս,  պսակված Տիրոջ
հաղթող խաչով մեր անձերի փրկության համար եղիր բարեխոս
մեր և Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մոտ, ում վայել է
փառք, իշխանություն և պատիվ»:

Վաղը երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգիս զորավարի հիշատակության օրն էԱմենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սբ. Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Սբ. Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35-օրվա տեղաշարժ:

Ըստ ավանդության՝ Սուրբն ապրել է 4-րդ դարում և զինվորական է եղել: Կոնստանդիանոս Մեծ կայսեր կողմից նշանակվել է Կապադովկիայի հունական զորքերի հրամանատար: Դրանից հետո տեղափոխվել է Հայաստան: Մահացել է քրիստոնյաների դեմ մղվող պատերազմում, երբ իր Մարտիրոս անունով զավակի ու 14 զինվորների հետ պայքարել է հանուն քրիստոնեական հավատքի: Հետագայում Մեսրոպ Մաշտոց վարդապետը Սուրբ Սարգսի մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով նրա անունը կրող եկեղեցի:

Տոնի օրը Սբ. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սբ. Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Սբ. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է, ով ամրացնում է զույգերի միջեւ եղած ճշմարիտ սերը, օգնում նրանց` ստեղծելու ամուր ու երջանիկ ընտանիք: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազահայտնությունը: Continue reading

Advertisements

ԱՄԵՆԱՀԱՍ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ


Ամենահաս Սուրբ Սարգիս

 

 

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍԸ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՂՈԹՔՆԵՐՈՒՄ

Ուղղակիորեն հենց գայլակապի աղոթք է հետևյալ հմայական բանաձևը.

Գայլը կապեմ բթով,

Հայր Հովսեփի ութը մատով,

Աստվածածնա քաղցր կաթով,

Սուրբ Սարգսի ձիու ձարով,

Տեր Մոսեսի գավազանով,

Լուսավորչի սուրբ հավատով,

Լիզուն կապվի, ակռեն թափվի,

Էկած ճամփեն գնա, մոլըրի,

Մեր Տիրոջ խաչը տեսնի,

Դիվանոնց պես էրթա կորի։

(Ս. Հարությունյան, Հայ հմայական և
ժողովրդական աղոթքներ, Երևան, 2006, էջ 147)

 

Ինչպես որ մի շարք շրջաններում Առաջավորաց պահքի առաջին երեք օրերին ծոմ են պահում, իսկ հաջորդ երկու օրերին՝ պահք, այնպես էլ մի քանի աղոթքներում Ս. Սարգիսն ասում է, որ ով երեք օր իր տոնի ծոմը պահի և հինգ օր՝ պահքը, նրան իր ցանկության կատարմանը կհասցնի.

Կես գիշերին դուս էլա,

Մեկ ձիավոր սուրբ տեսա,

Իր անունը Սուրբ Սարգիս,

Օրդուն անունը՝ Սուրբ Մարտիրոս։

Սուրբ Մարտիրոս լուս կուտա,

Կերթա ամպերի վերա,

Ամպն ալ կերթա ամպի վերա,

Սուրբը հեծած ձիու վերա։

-Գնացեք ասեք՝ գերիներուն

Ազատ կանե իր արևուն։

Ով որ իրեք օր ծոմս բոնե,

Ով որ հինգ օր պասս բռնե,

Զնա կառնում ձիիս վերա,

Զնջիմ, կառնիմ չարը բարով,

Կհասցնիմ նրան ամեն տարով։

(Նույն տեղում, էջ 202)

 

Ինչպես գրում է Ս. Հարությունյանը, այս և համանման մի շարք այլ աղոթքներում Ս. Սարգիսը կամ նրա որդին «ներկայացված են ամպերի մեջ, երկնային ծովում սլացող լուսակերպ ձիավորի կերպարով, իբրև արագընթաց հողմնային ոգի, գերիների Continue reading

Այսօր Հովնան մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Հովնան մարգարեի հիշատակության օրն էՀովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետեւում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից:

Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչեւ փոքր, անգամ թագավորը պահք են պահում եւ ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի Continue reading