Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում


«Սէրը ամէն բանի դիմանում է,
ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում,
ամէն բանի համբերում: Սէրը երբեք չի անհետանում»

(Կորնթ. 13)

Տոնակատարությունն սկսվեց հունվարի 22-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը կատարեց Սբ. Սարգսի տոնի նախատոնակը, ապա Արժ. Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Այնուհետև եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող աղի բլիթներ բաժանվեցին, որոնք նախորդ օրը թեմի Երիտասարդաց միության անդամների նախաձեռնությամբ էին պատրաստվել:

Հունվարի 23-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի Continue reading

Advertisements

ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍՎարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, որը քեզ ցույց կտամ, և այդ երկրում քեզ է սպասում նահատակության պսակը: Continue reading

Ամենահաս Սուրբ Սարգիս


Ամենահաս Սուրբ Սարգիս

Սև էին պատել լույսը երկնային մարդիկ ամբարիշտ,

Գաղջ ու արնախում անձրևում էր չարը մոխիր,

Բայց այս պահերին Արարիչ Աստված ուղարկում է միշտ

Լույսով առլեցուն մի քաջ անբասիր:

Այս անգամ էլ փոթորկի միջով սլանում էր նա՝

Աստծուց առաքված, սլացքով հուժկու սպիտակ իր ձիու՝

Հետքեր թողնելով ժայռերի և լեռների վրա,

Դեպի պայքարը չարի հետ կենաց և մահու:

Աստծուց ճառագված Ս. Հոգու ցոլքով պատված էր նա՝

Իբրև նիզակ ունենալով շողն Աստուծո,

Ճակատ-ճակատ նետվելով չարի վրա՝

Հաղթեց նրան իր հավատով ու կամքով հուսո:

Ու պատգամեց Աստվածապաշտ մեր հայ ազգին. Continue reading