Սուրբ Սարգսի տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում


Սերը` գերագույն շնորհ մարդուն….

Հունվարի 23-ին  սիրո բարեխոս Սարգիս զորավարի տոնն է, որն Ամենայն Հայոց  Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում տոնի օրը Տեր Գալուստ քահանա Սահակյանը  կատարեց  ժամերգություն, որից հետո հանդես եկավ շնորհավորական խոսքով` դիմելով ներկա բոլոր երիտասարդներին, հիշեցնելով Պողոս առաքյալի սիրո օրհներգը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի Continue reading

Advertisements

Ձմեռային զորակոչը շարունակվում է


Վայոց ձորում 2016 թվականի ձմեռային զորակոչն անցնում է պատշաճ մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի:

Օրերս Եղեգնաձոր և Վայք քաղաքներում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը:

Եղեգնաձորում նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սաները անկանկալ էր պատրաստել նորակոչիկների համար: Եղեգաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դպրոցի աշակերտները փոքրիկ համերգային ծրագրով հրաժեշտ տվեցին Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկներին:

Վայքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, ծառայության մեկնող նորակոչ Continue reading