Ձմեռային զորակոչը շարունակվում է


Վայոց ձորում 2016 թվականի ձմեռային զորակոչն անցնում է պատշաճ մակարդակով և ըստ սահմանված ժամանակացույցի:

Օրերս Եղեգնաձոր և Վայք քաղաքներում անցկացվեց 2016 թվականի ձմեռային զորակոչի երրորդ հավաքը:

Եղեգնաձորում նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի սաները անկանկալ էր պատրաստել նորակոչիկների համար: Եղեգաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում դպրոցի աշակերտները փոքրիկ համերգային ծրագրով հրաժեշտ տվեցին Հայոց բանակի շարքերը համալրած նորակոչիկներին:

Վայքում ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, ծառայության մեկնող նորակոչ զինվորներին բարի երթ մաղթելով, ցանկացավ, որպեսզի նրանք լինեն աչալուրջ, իսկ ծնողներին՝ համբերությամբ սպասել իրենց զավակների վերադարձին: Նորակոչիկներին ողջունեց և բարի ծառություն մաղթեց նաև Վայքի զինվորական կոմիսար Հարություն Մելքոնյանը:

Նորակոչիկները Եղեգնաձորի և Վայքի եկեղեցիների հոգևոր հովիվներից օրհնություն ստացան և մեկնեցին հանրապետական հավաքակայան:
Տեղեկացնենք, որ հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2016 թվականի ձմեռային զորակոչը, իսկ Վայոց ձորի մարզում ձմեռային զորակոչը սկսվել է հունվարի 12-ին:

Խաղաղ, անվտանգ ու բարի ծառայություն ենք մաղթում մեր հանրապետության բոլոր նորակոչիկներին և զին.ծառայողներին:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

 

Advertisements