Սեբաստիա գնալու փորձ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)
Ես նկատում էի, որ այդ առևտուրը մեզ երկար ապրուստով ապահովել չէր կարող, օրինակ, ձմռանը ի՞նչ էինք վաճառելու, երբ թարմ մրգերը վերջանային, ուստի մտածում էի, որ դեռ ձմեռը չեկած, իմ ճարը տեսնեմ և մի տեղ տեղավորվեմ: Դա կլիներ 1917թ. ամառվա վերջին ամիսը:
Պատերազմի և հայերի զանգվածային կոտորածի պատճառով երկրում պակասել էր գյուղատնտեսական բնագավառում աշխատողների քանակը: Հայաբնակ գյուղերը, հիմնովին ավերված, իսկ բնակչությանը՝ առանց մնացորդի կոտորած կամ տեղահանած: Իսկ թրքաբնակ գյուղերում տղամարդ աշխատող չէր մնացել, քանի որ 20-50 տարեկան տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատներում: Այդ իսկ պատճառով երկրում տիրում էր գյուղատնտեսական մթերքների սով և նմանապես՝ արտասահմանից ներմուծած ապրանքների:
Սեբաստիա նահանգը համարվում էր հացահատիկի և անասնապահության շրջան, բայց սովի պատճառով Սեբաստիա նահանգի գյուղացիք Մալաթիա էին եկել իրենց եզան սայլերով՝ ցորեն, չոր միրգ տանելու: Որոշում եմ այդ առիթից օգտվել և Սեբաստիայի գյուղացիների հետ վերադառնալ Սեբաստիա: Այդ որոշումս հայտնեցի ընկերներիս, նրանք ևս գտան ճիշտ: Այդ օրերին մի տեղ վարձով աշխատանք էի գտել, մի քիչ դրամ էի խնայել, ճանապարհի համար մի քիչ պաշար վերցրի: Հետևյալ առավոտյան պիտի ճանապարհվեի:
Երբ առաջին աշխարհամարտը վերջացավ Թուրքիայի պարտությամբ և եղեռնից ազատված հայերին չգործած հանցանքի համար ներում շնորհվեց և եղեռնից ազատված հայերը վերադարձան իրենց ծննդավայրը:
Շարունակելի…
Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի