Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» – մաս 5


Կարդում է Continue reading

Advertisements

ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ


ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻՏնտեսի կիրակին Մեծ պահքի 4-րդ կիրակին է, որն օրվա Սբ. Պատարագին ընթերցվող առակին համապատասխան անվանվել է Տնտեսի կիրակի: Ավետարանական պատումն հետևյալն է.

Մեծահարուստը մի տնտես ուներ: Մարդիկ, ամբաստանելով տնտեսին, ասացին, թե նա վատնում է իր տիրոջ ունեցվածքը: Տերը կանչեց նրան և ասաց. «Այս ի՞նչ եմ լսում քո մասինտուր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը գնաց և իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, այսինքն նրանց շրջանում բարեկամներ ձեռք բերեց, և, չնայած նրա այս արարքն ի օգուտ պարտապանների էր և ոչ թե պարտատիրոջ, սակայն տերը գովաբանեց նրա խոհեմությունը: Այսպիսով տնտեսն  ապահովեց իր ապագան:

Առակն այլաբանորեն հետևյալն է հաստատում.

Աստված այդպես էլ մեզանից յուրաքանչյուրին նշանակել է մեր կյանքի տնտես և գալու է այն ժամանակը, երբ Տերն ամենքիցս առանձին-առանձին հաշիվ է պահանջելու մեր վարած կյանքի համար: Առակում, այսպես կոչված անիրավ տնտեսը, երբ իրենից հաշիվ պահանջեց, գնաց ու իր պարտապանների հետ հարաբերությունները կարգավորեց, ապահովեց իր ապագան: Ուզում եմ նշել նաև հետևյալը. Ի տարբերություն տնտեսի, մենք` կյանքի տնտեսներս, երբ լսենք Տիրոջ պահանջը, թե`  «տուր քո տնտեսության հաշիվը»` այսինքն Continue reading

Այսօր Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրն է


Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է:

Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ`

Հովհաննես Օձնեցի

Հովհաննես Օձնեցի

գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն:

Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի

Գրիգոր Տաթևացի

Գրիգոր Տաթևացի

Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար: Continue reading