Տիկին Աշխենն այս տարի էլ տոնը սահմանը պահողների հետ նշեց


Արդեն չորս տարի՝ Եղեգնաձորի բնակչուհի Աշխեն Մարգարյանը Հայոց բանակի օրը դիմավորում է սահմանը պահողների հետ:

Մի ոտքից զրկված, անվասայլակով տեղաշարժվող կնոջը չեն վախեցրել Հայաստանի ամենբարձր կետում գտնվող զորամաս հասնելու դժվարությունները: Որոշել է կողքը հավաքել բարի մարդկանց ու իրականացրել նախաձեռնությունը:

Օրվա առթիվ տոնական տորթն անձամբ է թխել, նաև  450 կտոր խմորեղեն,  իր պատրաստած չրերից տարել զինվորներին: Երաժիշտ ընկերներից մեկին էլ խնդրել է կիթառը վերցնել ու իրեն ուղեկցել, չի մերժվել:

Իմանալով Աշխենի  նախաձեռնության մասին, մարդիկ միս են տարել,  մրգեր,  հիգիենայի պարագաներ: Բեռով, բարձով Խաչիկ են հասել:

Տեղ հասնելու դժվարությունների մասին չի ուզում խոսել: Ասում է՝ երեկվանից բարձր տրամադրության մեջ եմ:

Տիկին Աշխենն այս տարի էլ տոնը սահմանը պահողների հետ նշեց«Իմ ուխտն է՝ ամեն տարի այդ օրը ես լինեմ զինվորի կողքին, մայրական ջերմություն փոխանցեմ: Զինվորը պետք է զգա, որ մենք թիկունքում լավ ենք: Գնում, գալիս եմ ու հոգեկան մեծ հանգստություն եմ ապրում»,-Panorama.am-ին ասաց Ա. Մարգարյանը՝ ավելացնելով, որ շնորհակալագիր է ստացել  4-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից: Continue reading

Advertisements

Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օր


ԱՍրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրվանդության համաձայն՝ այդ օրը բոլոր քահանաների տոնն է: Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին:

Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Յովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Continue reading