Վայոց Ձորի թեմ

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Advertisements

 

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Գրիգոր Թորոսյան (1884 – 1915, Մեծ եղեռնի զոհ), հայ երգիծաբան, խմբագիր, հրատարակիչ։

Ծնվել է Ակնում։ Կրթությունն ստացել է Կ. Պոլսում։ Պատանի հասակից երգիծական հոդվածներ է գրել «Լիլա» երգիծաթերթում։ Ապա ամեն շաբաթ երգիծական բաժիններ է տվել «Մանզումեի էֆքյարում», որի խմբագիրն էր։

Սահմանադրությունից հետո Երվանդ Թոլոյանի, Երվանդ Օտյանի ու Գ. Համբիկյանի հետ հրատարակել է «Ծաղիկ», «Կիկո», «Կուկու», «Զուռնա», «Հի, հի, հի» երգիծաթերթերը։ Ծածկանուններն են` Բանագող լռության, ընկ. Կիկո և այլն։ Հինգ տարի հրատարակել է «Կիկոյի տարեցույցը»:

Աղբյուրներ

Advertisements