ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Թիլեկ գյուղ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ առավոտ կանուխ սեբատացի գյուղացիների քարավանին միացած՝ ճանապարհվեցի դեպի Սեբաստիա: Գնում էինք կտրուկ ճամփով, որն անցնում էր Թիլեկ գյուղից: Դա ինձ համար ձեռնտու չէր, որովհետև դա այն գյուղն էր, որ նախապես մնացել էի, հետևապես վախենում էի, որ հանդիպեմ իմ նախկին տերերին: Այն ինչից վախենում էի, այդպես էլ պատահեց. դեռ գյուղ չհասած, հանդիպեցի նախկին տիրոջս տղին՝ Վահիեին: Նա, որ ինձ տեսավ, մոտեցավ, հարցուց՝ թե ո՞ւր եմ գնում, ասի՝  Սեբաստիա: Նա թե՝ այդ տկար վիճակով մինչև ո՞ւր կարող ես գնալ, արի´ նորից մեզ մոտ: Համաձայնեցի, գնացինք տուն: Մայրը՝ Զյուպեյտան, շատ սառն ընդունեց ինձ և սկսեց ինձ հանդիմանել՝ ասելով, որ առանց իրեն ասելու, իրենցից հեռացա, հիմա հիվանդ և տկար հետ եմ վերադարձել, անաշխատունակ վիճակում: Զղջացի վերադառնալուս համար, բայց արդեն կատարված էր, համենայն դեպս համաձայնեց, որ մնամ իրենց մոտ, սկսեցի նախկին իմ հովվության աշխատանքը: Իսկապես, որ շատ էի տկարացել, ոչխարների հետևից հազիվ էի կարողանում վազել, ոտս փոքր մի քարի դեմ առնելուց, քիչ էր մնում, որ  ընկնեմ, մանավանդ, որ կարգին չէի սնվում այդ տանը: Միշտ էլ կիսաքաղց վիճակում եմ եղել. այդ դրությամբ մինչև ձմեռ քարշ եկա: Նկատում էի, որ գնալով ավելի եմ տկարանում, տիրուհիս նույնպես նկատում էր այդ և ավելի սառն էր վերաբերում: Մի «գեղեցիկ» օր, երբ դրսում ձյուն էր տեղում, տիրուհիս ինձ դուրս արեց: Continue reading

Advertisements