ՍԱՂՄՈՍՆԵՐ 1-7


Աղբյուրը՝ sharakanner.blogspot.am

Advertisements

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Հիլան գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այդ գիշեր չկարողացա քնել, մտածում էի՝ ի՞նչ անել, ո՞ւր գնալ: Առավոտ կանուխ գյուղից հեռացա: Գնացի Հիլան կոչված Եզիտիի գյուղը, որը Թիլեկից 3 կմ հեռու կլիներ: Այդ գյուղում ես մի ծանոթ ունեի: Գյուղի ունևորներից Եզիտի քրդերը հայերին ավելի են համակրում, քան թուրքերին, դրա համար հայերի կոտորածին, թալանին չէին մասնակցել, ուստի այդ հանգամանքը նկատի ունենալով՝ գնացի այդ գյուղը՝ ապաստան որոնելու: Գյուղի ծայրամասում կար մի այլ ալրաղաց, ուզում էի մտնել մի քիչ տաքանալ և մուտքին չհասած՝ այնտեղից դուրս եկավ ինձ ծանոթ անձնավորությունը, մոտեցա, բարևեցի և իմ դրությունը պատմեցի, լսեց ինձ և, առանց ինձ խնդրել տալու, ասաց՝ արի ինձ մոտ մնա, միասին գնացինք նրա տուն: Հազիվ 25-30 տարեկան համակրելի մի երիտասարդ էր, ամուսնացած էր, ուներ երկու փոքր երեխա և ծեր մայր: Ընտանիքի անդամներն առաջին օրվանից իմ նկատմամբ սիրալիր վերաբերմունք ցույց տվին, սնունդը նույնպես իմ հին տիրոջ տան սննդի հետ համեմատած, լավ և առատ էր, բայց աշխատանքը բավականին ծանր էր. ամբողջ մի մեծ գոմ, խոշոր եղջերավոր անասուն պետք է կերակրել, տակերը մաքրել, աղբը քթոցով դուրս թափել: Այնպես, որ ամբողջ օրը զբաղված էի, այնուամենայնիվ, լավ սնվելու հետևանքով՝ օրըստօրե կազդուրվում էի: Continue reading

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


                                                       Գ

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ Հայր երկնաւոր Աստուած ճշմարիտ, որ առաքեցեր զորդիդ քո սիրելի ի խնդիր մոլորեալ ոչխարին, մեղայ յերկինս եւ առաջի քո, ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո ինձ զպատմուճանն զառաջին զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Դ

 Որդի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր մարմին ի սրբոյ կուսէն մարիամայ վասն մերոյ փրկութեան, խաչեցար, թաղեցար եւ յարեար ի մեռելոց, եւ համբարձար փառօք առ հայր. մեղայ յերկինս եւ առաջի քո, յիշեա զիղ որպես զաւազակն յորժամ գաս արքայութեամբ քով. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ե

 Հոգի աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ իջեր ի յորդանան եւ ի վերնատունն, եւ լուսաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազանին. մեղայ յերկինս եւ առաջի քո, մաքրեա զիս վերստին աստուածային հրով քո` որպես հրեղէն լեզուօք սուրբ զառաքեալսն, եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 

Թարգմանություն  Continue reading