Մարմնացեալդ ի կուսէն (Տեառնընդառաջի շարական)


Մարմնացեալդ ի կուսէն (Տեառնընդառաջի շարական)

Մարմնացեալդ ի կուսէն (Տեառնընդառաջի շարական) Continue reading

Advertisements

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Տեառնընդառաջին


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն>>

Տե՛ր, թող բացվեն  մեր  աչքերը

(Մտթ. Ի 33)

ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆՀիսուսից լույս խնդրող Երիքովի կույրերի այս աղերսանքը լսելի ու ընկալելի է մեզ դարերի խորքից: Աշխարհստեղծման առաջին իսկ օրվանից լույսը դարձել է աղբյուրը կյանքի: Այն  մարդկային կյանքի շարունակականության և բուսական ու կենդանական աշխարհի գոյատևության կարևոր նախապայմանն է: Սակայն այս ամենը որպես բացարձակ ճշմարտություն ընդունելով հանդերձ` մենք` քրիստոնյաներս, երբեք չպետք է մոռանանք հոգևոր լույսի մասին, որն առավել կենսական ուժ ունի մեր կյանքում, որով լուսավորվելով է, որ միանում ենք Արարչին, հաղորդակցվում Նրա հետ, համարվում «Լուսո որդիք>>:

Քրիստոնյաներս Ավետարանից գիտենք.«Աստված լույս է>> և «Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր>> (Հովհ. Ա 4), իսկ Հիսուսի նախանշած կյանքի ուղին անվերապահորեն լուսավոր է ու պայծառ: Այդ ուղով մեզ առաջնորդում է աստվածային լույսը` ցույց տալով փրկության իր ճանապարհը: Ւսկ Տեառնընդառաջի տոնը այդ փրկության ավետումն է: Այդ տոնն է այսօր մեծ խորհրդավորությամբ ոգեկոչում Հայ Առաքելական Եկեղեցին և այդ տոնն է նվիրված քառասնօրյա Հիսուսին Տաճարին ընծայելուն:

Աստծու Մովսեսին տված պատգամի համաձայն, թե «Սրբիր Ինձ համար ամեն առաջնեկը Իսրայելի որդիների մեջ… այն Իմն է>> (Հմմտ. Ելք ԺԳ 2), Հովսեփն ու Մարիամը  40-օրյա Հիսուսին Երուսաղեմի տաճարը տարան: Տաճարի մոտ նստած էր Սիմեոն Ծերունի անունով մի մարդ, որի մեջ Սուրբ Հոգին էր բնակվում: Սուրբ Հոգին հայտնել էր նրան, որ նա ապրելու է այնքան, մին֊չև տեսնի Տիրոջ օծյալին: Եվ հենց նա էր, որ Մանկանը տեսնելով` ճանաչեց Աստծու օծյալին, ընդառաջ գնաց նրան և գրկելով` գոհություն տվեց Տիրոջն ու ասաց. «Այժմ, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային ըստ Քո խոսքի, որովհետև աչքերս տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդ֊ների առաջ, լույսը, որ կլինի հայտնություն հեթանոսների համար, և փառք` Իսրայելի Քո ժողովրդի համար>> (Ղուկ. Բ29-32): Continue reading

ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ


ՔԱՐՈԶ` ՆՎԻՐՎԱԾ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի հրաշափառ Ծննդից 40 օր հետո, մեծ հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը՝ 40 օրական մանուկ Հիսուսին Երուսաղեմի տաճարին ընծայելու տոնը: Այն խորհրդանշում է արդար ու աստվածավախ Սիմեոն ծերունու և բարեպաշտ այրի Աննա մարգարեուհու օրինակով մեր՝ Տիրոջն ընդառաջ գնալը:

Ծնվելուց 40 օր հետո մանուկներին տաճար տանելու և Աստծուն նվիրելու սովորությունը քրիստոնեական Եկեղեցում էլ մնաց: Այս է պատճառը, որ հայ մայրերը որդեծնությունից հետո 40 օր հանգստանում են տանը, իսկ քառասունքի վերջին օրը, իրենց մանկանը գրկած, գնում են եկեղեցի և հատուկ արարողությամբ նրան նվիրում Աստծուն: Այդ գեղեցիկ արարողությունը կոչվում է Քառասունք:

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոս՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց և մեր փրկության համար աշխարհ եկավ։ Սա աստվածային սիրո գերագույն դրսևորումն է Արարչից հեռացած արարածի հանդեպ։ Մարդացած Աստվածորդին ամեն պահ դիմում է մեզ. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ  28): Հաջորդ քայլը մերն է. «Մոտեցեք Աստծուն, և Նա կմերձենա ձեզ» (Հակոբոս 4:8): Continue reading

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ


Մեծ պահքի երկրորդ կիրակին իր անունը և իմաստը ստանում է առաջին կիրակիով հիշատակված մարդկային երջանիկ վիճակի ողբերգական վախճանից, այսինքն` մեզ հիշեցնում է մարդու` դրախտից արտաքսվելը: Օրվա շարականն այդ դժբախտ դրվագի պաղատախառը եղերերգությունն է:

Դու, ով Տեր, նախ դրախտում հաստատեցիր

Պահքի սուրբ օրենքը,

Որը մեր նախածնողները չպահեցին

Եվ արգելված պտուղն ճաշակելով`

Ճաշակեցին մեղքի և մահվան դառնությունը:

Ուստի շնորհի՛ր մեզ, Տեր, որ ճաշակենք

Քո պատվիրանների քաղցրությունը:

Թշնամին զանազան մեղքի վերքեր

Բացեց մեր հոգիների մեջ.

Բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք.

Եվ կարոտ մնացինք Մարդասերիդ,

Որ մեր ցավերը վերցնես:

Ուստի բժկի′ր մեզ, Քրիստո′ս,

Որպես մարդասեր:

ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻԳալով շարականի ակնարկած աստվածաշնչյան դեպքին, հակառակ այն իրողության, որ գրեթե ամեն ոք ծանոթ պիտի լինի այդ հեքիաթանման պատմությանը, մենք ավելորդ չպիտի նկատենք հատկապես Մեծ պահքի այս օրերին մեկ անգամ ևս այն կարդալ` աստվածաշնչյան բնագրի պարզության մեջ:

Արարիչն Աստված երբ Իր ստեղծած մարդուն դրեց դրախտում, նրան հետևյալ պատվերը տվեց.<<Դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից կուտես, բայց բարու և չարի գիտության ծառից չպետք է ուտես, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անկասկած կմեռնես…

Եվ օձն Աստծո ստեղծած կենդանիներից ամենախորամանկն էր: Օձը մոտեցավ կնոջը և ասաց.

-Իրա՞վ է, որ Աստված ասաց, թե  դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չպետք է ուտեք:

-Դրախտի բոլոր ծառերի պտուղներից կարող ենք ուտել,-պատասխանեց կինը,- բայց Աստված ասաց, որ դրախտի մեջտեղում գտնվող ծառի պտուղից չուտենք և նրան չմոտենանք, որպեսզի չմեռնենք: Continue reading