Անկանիմ առաջի Քո (Պահոց շարական)


Անկանիմ Առաջի Քո եւ խնդրեմ զթողութիւն յանցանաց իմոց.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Աղաղակեմ որպէս մաքսաւորն. եւ հեղում զարտասուս իմ առաջի Քո որպէս պոռնիկն.
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

Յաներեւոյթ թշնամւոյն պարտեցայ, եւ ի գաղտնի նետից բանսարկուին վիրաւորեցայ,
մի անտես առներ, Հայր, զաղաչանս իմ:

 

Անկանիմ առաջի Քո (Պահոց շարական)

 

Աղբյուր՝ Շարականների ընտրանի, Եր., «Առակ-29» բարեգործական հիմնադրամ, 2004թ., էջ 96:

Advertisements