ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻԶ

Անեղ բնութիւն, մեղայ քեզ մտօք իմովք, հոգւով եւ մարմնով իմով. մի՜ յիշեր զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում սրբոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Է

եսող ամենայնի, մեղայ քեզ խորհըրդով բանիւ եւ գործով. ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց, եւ գրեա զանուն իմ ի դպրութիւն կենաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ը

Քննող գաղտնեաց, մեղայ քեզ կամաւ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ, թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծննդենէ սուրբ աւազանին մինչեւ ցայսօր մեղուցեալ եմ առաջի աստուածութեանդ քո զգայարանօք իմովք, եւ ամենայն անդամօք մարմնոյս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

Զ (6)

Անե՛ղ բնություն, մեղա՜ Քեզ իմ մտքով, հոգով և մարմնով, հանուն Քո սուրբ անվան մի՛ հիշիր իմ նախկին մեղքերը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Է (7)

Ամեն ինչ տեսնող Աստված, մեղանչեցի Քո առջև խորհրդով, խոսքով և գործով, ջընջի՛ր իմ հանցանքների ձեռագիրը և գրի՛ր անունս Կեանքի Գրքում. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ը (8)

Գաղտնիքնե՛ր քննող, մեղա՜ Քեզ կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ, թողությո՛ւն շնորհիր մեղավորիս, քանզի սուրբ Ավազանի ծնունդից մինչև այսօր մեղանչել եմ Աստվածությանդ առաջ իմ զգայարաններով և մարմնիս բոլոր անդամներով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Advertisements