ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Վերադարձ Մալաթիա

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Մաթոսի հետ պայմանավորվեցինք, որ վերադառնամ քաղաք, ինքն ինձ կապահովի սննդով և գիշերելու տեղով: Առանց հետևանքների մասին մտածելու՝ համաձայնեցի, թե Մաթոսն իր ինչով կարող է ամեն ինչով ինձ ապահովել, երբ ինքն ուրիշից կախում ունի, եթե այդ ուրիշը չթողնի, որ ինձ օգնի, ես նորից մեջտեղը կմնամ, բայց այդքան մտածելու, ով ինձ խելք տվել էր, ով էր մի առաջարկ անում: Առանց հետևանքների մասին մտածելու՝ համաձայնում էի:

Գյուղ վերադառնալուց մի օր հետո, առանց տիրոջս հայտնելու, սպիտակեղեններս վերցրի ու գնացի քաղաք՝ Մաթոսի մոտ: Մաթոսը իր տիրոջ գոմում ինձ գիշերելու տեղ տվեց, իսկ սնունդն ինչ որ իրեն տալիս էին, երկուսիս էլ հերիքում էր: Ես ինձ վատ չէի զգում, հույս ունեի, որ այդ պայմաններով, ավելի հանգիստ կլինեմ, բայց իմ չար բախտն ինձ հետ էր: Գոմում ելք ու մուտք անելիս տեսել էր գործարանի կառավարիչը և Մաթոսին կարգադրել էր, որ  ոչ ոքի գործարանի բակից ներս չթողնի, մանավանդ գիշերը: Այդպիսով գիշերելու տեղից զրկվեցի, որը սննդից ավելի կարևոր էր ինձ համար: Ցերեկները դես ու դեն թափառելով՝ ժամանակ էի անցկացնում, բայց գիշերը սոսկալի էր. ո՞ւր գնալ, որտե՞ղ փակ մի տեղ ճարել՝ գիշերելու, հայերի լքյալ տները կիսավեր վիճակումն էին, դուռ-լուսամուտ քանդված, դուրսը ավելի տաք էր, քան այդ կիսավեր տները: Մի անձրևոտ գիշեր Չիլ Նազարի հետ գիշերեցինք կիսավեր մի հայի տանը: Այնքան ցուրտ էր, որ ամբողջ գիշեր չկարողացա քնել: Continue reading

Advertisements

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  


36483089

Ամենախնամ Տէր, դիր պահապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ո΄չ եւս հայիլ յայրատ, եւ ականջաց իմոց` ո΄չ ախորժել լսել զբանս չարութեան, եւ բերանոյ իմոյ` ոչ խօսել զսուտութիւն, եւ սրտի իմոյ` ոչ խորհել զչարութիւն, եւ ձեռաց իմոց` ոչ գործել զանիրաւութիւն, եւ ոտից իմոց` ոչ գնալ ի ճանապարհս անօրէնութեան, այլ ուղղեա զշարժումն սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յամենայնի. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

 Ժ

Հուր կենդանի Քրիստոս, զհուր սիրոյ քո զոր արկեր յերկիր, բորբոքեա յանձն իմ, զի այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, եւ սրբեսցէ զխիղճ մտաց իմոց, եւ մաքրեսցէ զմեղս մարմնոյ իմոյ, եւ վարեսցէ լոյս գիտութեան քո ի սրտի իմում. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԱ

Իմաստութիւն հօր Յիսուս, տուր ինձ իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. Ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց

եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

Continue reading