ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 

 Անծանոթ քուրդի գյուղը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Այսպիսի թշվառ վիճակում մինչև 1917թ. աշնան ամիսներին թափառելով և շատ նեղություններ քաշելուց հետո՝ ինձ հաջողվեց քուրդ մի կալվածատիրոջ մոտ աշխատանքի ընդունվել ու նորից գնալ անծանոթ քուրդի մի գյուղ, քաղաքից 20-25 կմ հեռու: Կալվածատերը բնակվում էր քաղաքում, իսկ գյուղում ուներ 2 կին, մի ծառա և կալվածքներ:

Կալվածատերը հաճախակի էր գալիս գյուղ, մի քանի օր մնում և կալվածքի գործերով զբաղվում: Այդ օրերին գյուղի քուրդ տղամարդիկ հավաքվում էին կալվածատիրոջ մոտ, խոսում էին քուրդերեն: Ինձ այնպես էր թվում, որ մի բան ուզում են ինձանից պահել: Մի օր իմ նոր տերն այսպիսի հարց տվեց ինձ՝ հայրս ի՞նչ գործի տեր էր, հարո՞ւստ էինք, թե՞ աղքատ, և ես ասացի, որ հայրս պահած մեծ հարստություն ունի, եթե երկուսով գնանք, կըրնամ պահած տեղը գտնել և այլն: Այդ հարցազրույցն  ինձ մեջ կասկած առաջացրեց և ենթադրում էի, որ ինչ-որ մի փոփոխություն է կատարվել:

1918թ. գարունը բացվեց: Դաշտի աշխատանքներն սկսեցին, իսկ ես լրիվ չէի կազդուրվել, քանի որ այդ աշխատանքներն ինձ համար ծանր էր, չէի կարողանում աշխատել: Հետո ինչ-որ ներքին մղումով ցանկանում էի, որքան կարելի է շուտ գնալ քաղաք: Մի առավոտ հայտնեցի, որ ցանկանում եմ քաղաք գնալ, ի զարմանս ինձ, չհակառավեցին, ընդհակառակը՝ ճամփի պաշար տվին և հաջողություն մախթեցին:  Երեկոյան մթնել էր, երբ հասա Continue reading

Advertisements

ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ԺԲ

Կամեցող բարեաց Տէր կամարար, մի΄ թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ առաջնորդեա ինձ լինել միշտ ըստ կամաց քոց բարեսիրաց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԳ

Արքայ երկնավոր, տուր իինձ զարքայութիւն քո զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո զսիրտ իմ ատել ըզմեղս, եւ սիրել զքեզ միայն, եւ առնել զկամս քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԴ

Խնամող արարածոց, պահեա նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց, եւ ի մարդոց անիրաւաց, եւ յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն Continue reading