Ս. Հարության տոնը Կեչուտի «Զատիկ» մանկապարտեզում


Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանն այցելեց Կեչուտի «Զատիկ» մանկապարտեզ, որտեղ Սուրբ Զատկի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել:

Տեր Հայրը միջոցառումն սկսեց Տերունական աղոթքով:

Մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակազմն ամենայն պատասխանատվությամբ էին պատրաստվել միջոցառմանը, ինչի վառ արտահայտությունը մանկապարտեզի սաների շուրթերից հնչած գեղեցիկ ու բովանդակային խոսքն ու թեմատիկ երաժշտական կատարումներն էին:

Փոքրիկները հրաշալի պատկերավորմամբ ներկայացրին Քրիստոսի Հարության աստվածաշնչյան պատումը, ինչպես նաև Continue reading

Advertisements

Զատկի տոնին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված Հարության Սբ. Պատարագից հետո Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն:

Եղեգնաձորի և համայնքների դպրոցների աշակերտները, Վայոց Ձորի թեմը և հրուշակագործ, անհատ Continue reading

Սուրբ Հարության տոնը Վայոց Ձորի թեմում


Այսօր` մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց Ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Սուրբ Հարության տոնը Վայոց Ձորի թեմում

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը, Սբ. Աննա եկեղեցու անցյալ տարվա խաչքավոր Արմեն Մաթևոսյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:

Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված միջոցառում, որի մասին կարող եք կարդալ այստեղ:

Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան  Հոր օրհնությամբ տեղի ունցավ ընդունելություն և սիրո ճաշ:

 ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Ս.Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, եկեղեցու Continue reading

Զատկական տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


Այսօր Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը ներկայացրեց Սուրբ Հարության տոնի խորհուրդը, ապա օրհնեց հավկիթները:

Արարողությանը ներկա էր եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը, ով Մոսկվայից եկել էր, որպեսզի մասնակցեր Սբ. Զատկի տոնակատարություններին:

Այնուհետև եկեղեցու բակում տոնին նվիրված գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան Մալիշկա Continue reading