Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)


Գրիգոր Թորոսյան (1884 – 1915)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875-1921)

Ինտրա (Տիրան Չրաքյան Գասպարի, 1875, սեպտեմբերի 11, Կ. Պոլիս, Սկյուտար – 1921, հուլիսի 6, Դիարբեքիրի մոտ), հայ բանաստեղծ, արձակագիր, քննադատ, տեսաբան։

 1881-1985-ին սովորել է Կ.Պոլսի Ս. Խաչ նախակրթարանում, 1886-1891-ին՝ Պերպերյան վարժարանում։ Հաճախել է Կ. Պոլսի Գեղարվեստից վարժարանը, որը չի ավարտել, բայց շարունակել է զբաղվել նկարչությամբ։ 1888-ին Կ. Պոլիս այցելած Հովհաննես Այվազովսկին դրվատել է նրա ջրանկարները։ 1897-ին Ինտրան մեկնել է Փարիզ՝ նկարչության մեջ կատարելագործվելու, ապա՝ Ժնև, իսկ 1898-ին՝ Եգիպտոս։ 1895-1915-ը (կարճ ընդմիջումով) դասավանդել է գավառական և Կ. Պոլսի հայոց վարժարաններում։ 1895-1896 թվականների ջարդերը խաթարում են նրա հոգեկան աշխարհը, 1915-ից հետո կորցնում է հոգեկան հավասարակշռությունը, թափառում գավառներում և սեր ու միություն քարոզում մարդկանց։

1906-ին տպագրվել է Ինտրայի «Ներաշխարհ» (գրված` 1900-ին) արձակ պոեմը, որի մասին հայտնված իրարամերժ կարծիքներին նա անդրադարձել է «Ներաշխարհն իր հեղինակեն դիտված» (1906), «Կարծիքներ և կարծողներ» (1908) ծավալուն հոդվածներում։ 1908-ին լույս է տեսել «Նոճաստան» սոնետների ժողովածուն։

Գրել է նաև էսսեներ, ճամփորդական ակնարկներ, հոդվածներ, պատկերներ, որոնք գեղարվեստական ու տեսական արժեք ունեն։ 1914-1918-ին ծառայել է թուրքական բանակում՝ թարգման-քարտուղարի պաշտոնով։

1921-ին ձերբակալվել է Թուրքիայի դեմ խռովություն սերմանելու մեղադրանքով, Կոնիայից քշվել Դիարբեքիր, տանջանքներին չդիմանալով մահացել ճանապարհին։

 

Օգտագործված գրականություն

Լուսինե Ավետիսյան, Տիրան Չրաքյանի (Ինտրա) պոետիկան, Ե., «Նաիրի», 2005, 160 էջ:

Advertisements