ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


jesus-christ-751x400

 ԺԵ

Պահապան ամենայնի Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ, ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան եւ ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԶ

Աստուած իմ, որ բանաս զձեռն քո, եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով. քեզ յանձն առնեմ զանձն իմ. դու հոգա եւ պատրաստեա զպէտս հոգւոյ եւ մարմնոյ իմոյ յայսըմհետէ մինչեւ յաւիտեան. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԺԷ

Դարձուցիչ մոլորելոց, դարձո զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, եւ բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն, եւ զերկիւղ գեհենոյն, եւ զսէր արքայութեանն, զի զղջացայց ի մեղաց, եւ գործեցից զարդարութիւն. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

ԺԵ (15)

Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս, որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԶ (16)

Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԷ (17)

Մոլորյալներին դարձի՛ բերող, ե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

 

 

Advertisements