ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ԺԸ

Աղբիւր անմահութեան, աղբերացո ի սրտէ իմմէ զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յառաջ քան զելանելն իմ յաշխարհէս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

  ԺԹ

Պարգեւիչ ողորմութեան, պարգեւեա ինձ ուղղափառ հաւատով, եւ բարի գործով, եւ սուրբ մարմնոյ եւ արեան քո հաղորդութեամբ գալ առ քեզ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Ի

Բարերար Տէր, հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ, եւ անխռով անցուցանել ընդ չարութիւն այսոցն, որ են ի ներքոյ երկնից. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն

ԺԸ (18)

Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԺԹ (19)

Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ի (20)

 Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

 

Advertisements