Եղեգնաձորում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան և Պատանի երկրապահի օրվան


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր, որի առիթով ԵԿՄ վարչության պատասխանատուներ և Վայոց ձորի համայնքներից բազմաթիվ պատանի երկրապահներ էին եկել Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի, ուր կատարվեց օրհնության կարգ, որից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդես եկավ իր խոսքով՝ մասնավորապես ասելով, որ ամեն հայ, անկախ իր սեռից, տարիքից, զբաղեցրած դիրքից, իր սրտում պետք է զգա երկրապահի կոչումը:

Այնուհետև Տեր Հայրն ավելացրեց, որ Հայաստանը բոլորիս է ու մենք պարտավոր ենք այն պահել ու պահպանել բոլորս միասին. ամեն մեկս՝ մեր տեղում. զինվորը՝ սահմանին, ուսուցիչը՝ դպրոցում, հոգևորականը՝ եկեղեցում և այլն:

Այնուհետև եկեղեցում ներկա գտնվողները գնացին Եղեգնաձոր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հաղթական հուշարձանին հարող հրապարակ, որտեղ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը,  ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը,  մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային խորհրդի նախագահ Թարո Ավետյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, զինվորներ, Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքերի բնակիչներ:

Հանդիսությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա հնչեցին ՀՀ պետական օրհներգը և Երկրապահ կամավորական միության հիմնը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասաց. <<Սիրելի հայրենակիցներայսօր հայության համար խորհրդանշական օր է, Հայաստանը նշում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի 57-ամյա հոբելյանըԱնգնահատելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերն ու ներդրած ավանդը հայ ժողովրդի անկախությունը և ազատությունը ապահովելու, մեր հայրենիքի սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու գործում: Անհերքելի են սպարապետի գործադրած ջանքերը Հայաստանի պետականության և հայոց բանակաշինության գործում: Նա այն անհատներից էր, ում նվիրվածության, բարձր պատասխանատվության և հայրենիքի նկատմամբ մեծագույն սիրո շնորհիվ ծնվեց կամավորական շարժումը, պայքարի ելան մեր ազատամարտիկները և ստեղծվեց Երկրապահ կամավորական միությունը: Եվ պատահական չէ, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն անցկացվում է, գեղեցիկ և խորհրդանշական ավանդույթ դարձած, պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությունը…>>:

Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Continue reading

Advertisements

ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ


ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ

Այս կիրակիի հիմքում ավետարանական համապատասխան ընթերցվածն է: Ավետարանը պատմում է. քաղաքներից մեկում ապրում էր մի դատավոր, որն Աստծուց չէր վախենում ու մարդկանցից էլ չէր ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին:

Այսօր հիշվում է նաեւ մի ուրիշ առակ: Մի փարիսեցի ու մի մաքսավոր աղոթում էին տաճարում: «Աստված իմ, շնորհակալ եմ քեզանից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները…, ինչպես այս մաքսավորը,- ասում է փարիսեցին, իսկ մաքսավորն աղոթում է, ասելով. «Աստված ներիր ինձ, մեղավորիսե: Այս երկու առակները տարբեր կերպերով ուսուցանում են աղոթքի նշանակությունն ու պարզորոշ բացատրում, թե որ աղոթքն է Աստծուն ընդունելի:

Այրի կինը, թեեւ տեսավ, որ դատավորն անիրավ է՝ արդարամիտ չէ իր պաշտոնում, սակայն չհուսահատվեց: Կինը հավատում էր աստվածային արդարամտությանը, դրա համար էլ չդադարեց դատավորի դուռը թակելուց, հաստատականորեն պայքարեց իր դատի, ասել է թե բարու հաղթանակի համար: Continue reading

Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր


Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օր4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաները Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Երբ Լիկիանոս կայսեր հրամանով Կեսարիայի դուքս Լյուսիասը հարցաքննում է` բանակում քրիստոնյա զինվորներ հայտնաբերելու նպատակով, նրանցից 40-ը, հավատարիմ իրենց հավատին, անվեհեր պատասխաններով դատավորների զայրույթն են առաջացնում և բանտարկվում:

Ձմեռային մի ցուրտ գիշեր նրանց նետում են Սեբաստիա քաղաքի մոտ գտնվող լիճը: 40-ից միայն մեկը չի կարողանում տանջանքներին դիմանալ: Դուրս ելնելով սառցակալած ջրից, նա փորձում է փրկություն գտնել լճափին կառուցված տանը, սակայն կնքելով  մահկանացուն, զրկվում է թե´ երկրային, թե´ երկնային կյանքից: Լուսադեմին մյուս բոլոր նահատակները երևում են լուսե պսակներով զարդարված: Պահապան զինվորներից մեկը, տեսնելով այդ, լցվում է Քրիստոսի հավատով և նետվելով լիճը, պսակակից դառնում նրանց: Continue reading