ՄՇԱԿԻ ՏԱՐԻՆ


Աստվածաշնչային ժամանա­կաշրջանում գրեթե բոլորը զբաղվում էին հողագործությամբ։ Ընտանիքնե­րի մեծ մասն ուներ իր սեփական փոքր հողակտորը, պահում էր մի քա­նի կենդանի և բերք աճեցնում։

Հողագործություն

Իսրայելացիները հիմնականում ցորեն և գարի էին աճեցնում։ Երբ աշ­նանային անձրևները փափկեցնում էին հողը, հողագործը հողը վարում էր եզներին լծված սովորական փայտե գութանով։ Այնուհետև նա սերմը ձեռ­քով ցանում և ակոսում էր հողի մեջ։ Եթե ձմռանն անձրևներ տեղային, ապա բերքը կարող էր հասունանալ ապրիլ-մայիս ամիսներին։ Հողագոր­ծը հունձը կատարում էր մանգաղով, այնուհետև ցողունները խրձում էր և թողնում դաշտում չորանալու։ Հաճախ հնձից դուրս մնացած ցողունները թողնում էին չքավորների համար, որոնք հավաքում և սնվում էին դրան­ցով։ Պատահում էր, որ ձմռանն անձ­րևներ չէին լինում, հացահատիկ չէր աճում և հաց էլ չէր լինում։ Բացի դրա­նից, հողագործի բերքը կարող էին ոչնչացնել նաև մորեխների բազմութ­յունը կամ թշնամու բանակները։

Կալոց

Խրձերը կապելուց հետո դրանք տարվում էին բացօթյա կալատեղ։ Այնտեղ հունձը շաղ տալուց հետո եզ­ներին բաց էին թողնում՝ տրորելու հասկերը, որի շնորհիվ սերմնահա­տիկները դուրս էին գալիս հասկերի միջից։ Երբեմն եզները սերմնահա­տիկների վրայով քարշ էին տալիս քարե կամ մետաղյա մեխերով ծածկ­ված ծանր տախտակ։ Այնուհետև հո­ղագործը, բերքը եղանով վեր նետե­լով, քամհարում էր այն։ Քամին զտում էր այն, և ծանր սերմնահատիկները թափվում էին գետնին։ Վերջում, նախքան պարկերում կամ սափորնե­րում ամբարելը, հողագործը մաղով նորից քամհարում էր հացահատիկը։

Պտուղ Continue reading

Advertisements