Վայոց Ձորի թեմ

ՄՇԱԿԻ ՏԱՐԻՆ

Advertisements

Աստվածաշնչային ժամանա­կաշրջանում գրեթե բոլորը զբաղվում էին հողագործությամբ։ Ընտանիքնե­րի մեծ մասն ուներ իր սեփական փոքր հողակտորը, պահում էր մի քա­նի կենդանի և բերք աճեցնում։

Հողագործություն

Իսրայելացիները հիմնականում ցորեն և գարի էին աճեցնում։ Երբ աշ­նանային անձրևները փափկեցնում էին հողը, հողագործը հողը վարում էր եզներին լծված սովորական փայտե գութանով։ Այնուհետև նա սերմը ձեռ­քով ցանում և ակոսում էր հողի մեջ։ Եթե ձմռանն անձրևներ տեղային, ապա բերքը կարող էր հասունանալ ապրիլ-մայիս ամիսներին։ Հողագոր­ծը հունձը կատարում էր մանգաղով, այնուհետև ցողունները խրձում էր և թողնում դաշտում չորանալու։ Հաճախ հնձից դուրս մնացած ցողունները թողնում էին չքավորների համար, որոնք հավաքում և սնվում էին դրան­ցով։ Պատահում էր, որ ձմռանն անձ­րևներ չէին լինում, հացահատիկ չէր աճում և հաց էլ չէր լինում։ Բացի դրա­նից, հողագործի բերքը կարող էին ոչնչացնել նաև մորեխների բազմութ­յունը կամ թշնամու բանակները։

Կալոց

Խրձերը կապելուց հետո դրանք տարվում էին բացօթյա կալատեղ։ Այնտեղ հունձը շաղ տալուց հետո եզ­ներին բաց էին թողնում՝ տրորելու հասկերը, որի շնորհիվ սերմնահա­տիկները դուրս էին գալիս հասկերի միջից։ Երբեմն եզները սերմնահա­տիկների վրայով քարշ էին տալիս քարե կամ մետաղյա մեխերով ծածկ­ված ծանր տախտակ։ Այնուհետև հո­ղագործը, բերքը եղանով վեր նետե­լով, քամհարում էր այն։ Քամին զտում էր այն, և ծանր սերմնահատիկները թափվում էին գետնին։ Վերջում, նախքան պարկերում կամ սափորնե­րում ամբարելը, հողագործը մաղով նորից քամհարում էր հացահատիկը։

Պտուղ

Իսրայելացիների համար առավել կարևոր պտուղներն էին խաղողը, ձի­թապտուղը և թուզը։

Ձիթենիներն ու խաղողի վազերն աճում էին արևոտ սարալանջերին։ Խաղողից գինի էին պատրաստում, իսկ ձիթապտղից՝ յուղ։ Հողագործ­ներն աճեցնում էին նաև այլ պտուղ­ներ, ինչպես օրինակ՝ սեխ, արմավ, նուռ և ընկույզ։

Բանջարեղեն

Իսրայելում հողագործներն աճեցնում էին նաև բանջարեղեն, օրինակ՝ սոխ, վարունգ, ոսպ, լոբի, սխտոր և ուտելու կանաչեղեն, որոնք սովորաբար ցա­նում էին իրենց տների մոտ, իսկ եր­բեմն՝ որթատունկերի շարքերի միջև։

Կենդանիներ

Գյուղացիները պահում էին ընտանի կենդանիներ՝ այծ, ոչխար, եզ, էշ։ Ոչ­խարներին հաճախ արածեցնում էին այծերի հետ միասին։ Ոչխարը բուրդ էր տալիս, որից հագուստ էին կարում, իսկ երբեմն էլ մորթում էին՝ միսն ուտե­լու համար։ Ոչխարի կաթը խմում էին միայն ամենաչքավորները։

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

 

Advertisements