Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎԼուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդաց մարտի 8-ի տոնական առիթով:
Բազմադարյա մեր պատմությամբ է վկայված հայ կնոջ առաքելությունը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի, հոգևոր արժեքների պահպանման, կրթության ու մշակույթի զարգացման գործում, այլև՝ հայրենիքի պաշտպանության, դժվարությունների ու մարտահրավերների դիմագրավման մաքառումներում: Հայ կանայք աստվածսիրության և ազգասիրության մեծագործություններով, քաջության ու խիզախումի պանծալի օրինակներով շարունակ ներշնչանք ու զորություն են պարգևում մեր ժողովրդի զավակներին։

Մեր գնահատանքն ենք բերում Ձեզ, սիրելի կանայք, Continue reading

Advertisements

ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Հայտարարություն. սեպտեմբերի 11-ին Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է ներկայանում Սյունյաց Բյուրեղ տիկինը, որը դեպի Պարսկաստան արշավանքից առաջ, Վասպուրականում Հերակլ կայսերը ընծայել էր հազար սաղավարտ, ոսկեկուռ զեն և հազար զրահ, և հանձնել էր Continue reading