ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ ԱՂՕԹՔ ՊԻՏԱՆԻՔ ԻԻՐԱՔԱՆՉԻԻՐ ԱՆՁԻՆ ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ Ի ՔՐԻՍՏՈՍ ԱՐԱՐԵԱԼ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԵՍԻ ՇՆՈՐՀԱԼԻՈՅ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ


ԻԱ
Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց քոց ի կոչման աւուրն, եւ հանգչել յուսով բարեաց յօթեւանս արդարոց մինչեւ յօր մեծի գալստեան քո. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԻԲ
Դատաւոր արդար, յորժամ գաս փառօք հօր դատել զկենդանիս եւ զմեռեալս, մի΄ մտաներ ի դատաստան ընդ ծառայի քում, այլ փրկեա զիս ի յաւիտենական հրոյն, եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկնից արքայութիւնդ. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ԻԳ
Ամենողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, իմոց եւ օտարաց, ծանօթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց. շնորհեա եւ թըշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն որ առ իս յանցանացն, եւ դարձո զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քում արժանի եղիցին. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Թարգմանություն


ԻԱ (21)
Lո՛ւյս ճշմարիտ Քրիստոս, արժանակորի՛ր իմ հոգու կոչման օրը ուրախությամբ տեսնել Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգչել արդարների օթևաններում մինչև Քո գալստյան մեծ Օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԻԲ (22)
Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝ դատելու կենդանիներին և մեռյալներին, մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ, այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

ԻԳ (23)
Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր Քեզ հավատացողներին` յուրայիններին ու օտարներին, ծանոթներին ու անծա-նոթներին, կենդանիներին ու մեռյալներին. թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնա-միներին ու ատողներին ինձ դեմ գործած հանցանքների համար և ետ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի նրանք էլ արժանի լինեն Քո ողորմութեյանը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

 

Advertisements