Բանախոսություն՝ «Հայկական զարդանախշերի պատմությունը» թեմայով


 

Այսօր Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի առաջնորդարանում թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում՝ «Հայկական զարդանախշերի պատմությունը» թեմայով:

Հայկական զարդանախշերի նրբագեղությունն ու բարդությունը, նրբաճաշակությունն ու բազմազանությունը միշտ էլ հիացրել են հայկական արվեստը  գնահատողներին: Հայկական զարդանախշերին նվիրված ուսումնասիրությունների հեղինակները փորձել են մեկնաբանել նախշաձևերի իմաստն ու գնահատել դրանք: Նախշազարդային բազմազանության մեջ նշվում են դրանց ինքնատիպությունն ու միասնականությունը:

Հանդիպումն սկսվեց Տերունական աղոթքով, ապա Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև Լաուրա Գևորգյանը հանդես Continue reading

Advertisements

Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օր


 Սբ. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու հիշատակության օրՀայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված երեք հիշատակության օրերից` տարվա մեջ առաջինն է: Ըստ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր վիրապում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Սբ. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Անակ Պարթևը սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին՝ սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Continue reading