ՍԱՂՄՈՍՆԵՐ 32-35


Աղբյուրը՝  Continue reading

Advertisements

ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ


ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը:

Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի:

Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու: Continue reading