Ժողով Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Սեպտեմբերի 7-ին սկսվում է շաբաթապահքԱյսօր Վայոց Ձորի Թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Զարեհ Վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ թեմական կառույցների աշխատակիցների հետ ժողով, որն սկսվեց Աղոթքով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին հոգևոր-մշակութային, քարոզչական, ուսուցողական ծրագրերն առավել  արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաև՝ առաջիկա տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ Continue reading

Advertisements

Բնակարանամուտ և տնօրհնեք Շատին համայնքում


Բնակարանաշինության ծրագրով 2015թ.-ին Վայոց ձորի Շատին համայնքում երկու ընտանիք վերանորոգել է տանիքը և մեկ ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, Շատին համայնքի ղեկավար Մամիկոն Սմբատյանի ուղեկցությամբ, այցելել են Շատին համայնք՝ շինարարությունն ավարտած ընտանիքների հետ բնակարանամուտ նշելու:

Տեր Հայրն օրհնեց նոր բնակարանն և օրհնության խոսքում ասաց, որ հայի համար սեփական տուն ունենալն արժանապատվության հարց է: Այսօր այս ընտանիքի համար հիշարժան օր է, քանի որ նրանք այսուհետև ապրելու են իրենց տանը: Տեր Վազգենը մաղթեց, որ Գյուլնազարյանների ընտանիքն այս նոր տան մեջ միայն ուրախության սեղաններ բացեն, ինչպես նաև Տեր Հայրն օրհնեց բոլոր նրանց, ովքեր այսպիսի գործեր են կատարում՝ ի մասնավորի Ռալֆ Յիրիկյանի, ում աջակցությամբ արդեն որերորդ տունն է կառուցվում Վայոց ձորի մարզում:

Այնուհետև Աշոտ Եղիազարյանը  Գյուլնազարյանների ընտանիքին նվիրեց Continue reading