Ժողով Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում


Սեպտեմբերի 7-ին սկսվում է շաբաթապահքԱյսօր Վայոց Ձորի Թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Զարեհ Վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ թեմական կառույցների աշխատակիցների հետ ժողով, որն սկսվեց Աղոթքով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին հոգևոր-մշակութային, քարոզչական, ուսուցողական ծրագրերն առավել  արդյունավետ դարձնելու հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպես նաև՝ առաջիկա տոներին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

Այս կապակցությամբ առաջարկներ և քննարկումներ եղան թեմական կառույցների աշխատակիցների հետ, առաջ քաշվեցին նոր ծրագրեր, որոնք պիտի իրականացվեն առաջիկայում:

Թեմի լրատվության բաժին

Advertisements