Հայտարարություն


Սիրելի՛ հավատացյալներ,

Մարտի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ ի հիշատակ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Այդ օրը Վայոց Ձորի թեմի՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին, Վայքի Սբ. Տրդատ, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցիներում և Նորավանքում հավարտ Սբ. Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ, իսկ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում Մանուկների օրհնության կարգ կկատարվի ժամը 14:00-ին: Continue reading

Advertisements

Հայրենասիրական միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում


Մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակությունը շատ կարևոր է: Այն պետք է սկսել ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, եկեղեցուց…

Կան արժեքներ, որոնք հավիտենական են, և այդ արժեքների մեջ հայրենիքն իր ուրույն տեղն ունի: Տեղին է հիշել Գարեգին Նժդեհին.  «Իմ  սիրտը երկու հենարան ունի՝ Աստված և հայրենիք»:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝ մարտի 5-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ հռչակվել է Պատանի երկրապահի օրհնության օր, որի առիթով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի մարզում:

Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում նույնպես տեղի ունեցավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբի սաների երդմանը նվիրված միջոցառում:

Այդ գեղեցիկ միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալմայոր Անդրանիկ Մակարյանը, դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:

Դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբի սաները, հայրենասիրական ոգով ներշնչված, ներկայացրին Սպարապետի կյանքը, գործունեությունը, ինչպես նաև արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ:

Միջոցառման երգերը հայրենասիրական էին և դահլիճը լցրին հայրենասիրական և մարտական ոգով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Ա. Մակարյանը, ով, իր հայրենասիրական կոչն ուղղելով դպրոցականներին, ասաց, որ շատ կարևոր է հայրենասիրական Continue reading

Հանդիպում Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի սաների հետ


Երեխաների հոգևոր և հայրենասիրական դաստիրակությունը պետք է սկսել շատ վաղ հասակից: Մանկապարտեզը ընտանիքից հետո երեխայի համար դառնում է առաջին դպրոցը:

 Հերթական անգամ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանն այցելեց մանկապարտեզ, այս անգամ՝ Մալիշկայի թիվ 2:

Տեր Վազգենը կարևորում է մանկապարտեզներ այցը և հիշում, որ տարիներ առաջ, երբ մանկապարտեզում երեխաներն իրեն տեսան, սկսեցին արտասվել, վախենալ, իսկ այսօր ընդառաջ են վազում, խոսում հարցեր տալիս և ժպտում:

Տեր Հայրը մանկապարտեզի տնօրեն տիկին Սաթիկի, ծնողների և դաստիարակների հետ որոշեցին այս կիրակի օրը՝ Ծաղկազարդին, երեխաներին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի տանել՝ օրհնության, քանի որ Continue reading