Հայտարարություն


Սիրելի՛ հավատացյալներ,

Մարտի 20-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ ի հիշատակ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Այդ օրը Վայոց Ձորի թեմի՝ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին, Վայքի Սբ. Տրդատ, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցիներում և Նորավանքում հավարտ Սբ. Պատարագի կկատարվի Մանուկների օրհնության կարգ, իսկ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում Մանուկների օրհնության կարգ կկատարվի ժամը 14:00-ին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements