Հանդիպում Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի սաների հետ


Երեխաների հոգևոր և հայրենասիրական դաստիրակությունը պետք է սկսել շատ վաղ հասակից: Մանկապարտեզը ընտանիքից հետո երեխայի համար դառնում է առաջին դպրոցը:

 Հերթական անգամ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանն այցելեց մանկապարտեզ, այս անգամ՝ Մալիշկայի թիվ 2:

Տեր Վազգենը կարևորում է մանկապարտեզներ այցը և հիշում, որ տարիներ առաջ, երբ մանկապարտեզում երեխաներն իրեն տեսան, սկսեցին արտասվել, վախենալ, իսկ այսօր ընդառաջ են վազում, խոսում հարցեր տալիս և ժպտում:

Տեր Հայրը մանկապարտեզի տնօրեն տիկին Սաթիկի, ծնողների և դաստիարակների հետ որոշեցին այս կիրակի օրը՝ Ծաղկազարդին, երեխաներին Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցի տանել՝ օրհնության, քանի որ այդ օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց  Կաթողիկոսի բարձրագույն տնօրինությամբ հռչակվել է Մանուկների օրհնության օր:

Հիշեցնենք, որ Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում Մանուկների օրհնությունը տեղի կունենա ժամը 14:00-ին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements