Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդանիստ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի, թեմի հոգևորականաց դասի հետ կատարվեց Պահոց շրջանի վերջին Արևագալի ժամերգությունը:
Daily Archives: 16/03/2016
Քահանայից ժողով Վայոց Ձորի թեմում
Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով, որն սկսվեց Աղոթքով:
Առաջնորդ Սրբազան Հայրը նախ ներկայացրեց սույն տարվա փետրվարի 16-18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարված Հոգևոր Գերագույն Խորհրդի մանրամասնությունները, ապա Սրբազան Հայրն անդրադարձավ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի հանձնարարականներին, ժողովի որոշումներին, նաև անդրադարձավ թեմական կյանքում առկա մի շարք խնդիրների ու գործնական լուծումներ առաջադրեց: Continue reading