Քահանայից ժողով Վայոց Ձորի թեմում


Քահանայից ժողով Վայոց Ձորի թեմումԱյսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, տեղի ունեցավ քահանայից ժողով, որն սկսվեց Աղոթքով:

Առաջնորդ Սրբազան Հայրը նախ ներկայացրեց սույն տարվա փետրվարի 16-18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարված Հոգևոր Գերագույն Խորհրդի մանրամասնությունները, ապա Սրբազան Հայրն անդրադարձավ Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին  Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի հանձնարարականներին, ժողովի որոշումներին, նաև անդրադարձավ թեմական կյանքում առկա մի շարք խնդիրների ու գործնական լուծումներ առաջադրեց:

Այնուհետև թեմի հաշվապահ Անահիտ Դովլաթյանը ներկայացրեց թեմի ֆինանսատնտեսական վիճակը, ինչպես նաև` թեմի 2016թ.-ի ֆինանսական նախահաշիվը:

Եղան քննարկումներ:

Ժողովն ավարտվեց Աղոթքով:

Թեմի լրատվության բաժին

Advertisements