Յուրաքանչյուր հայ քրիստոնյայի կյանքի կարևորագույն մեկ հատվածն է Մեծ պահոց շրջանը, ինչի ժամանակ հատկապես քննում ենք ինքներս մեզ, խորհում ենք մեր մեղքերի, թերությունների մասին` աշխատելով դրանցից ազատվել, ինքնամաքրվել, որպեսզի արժանանանք Տիրոջ օրհնությանը, ինչը հավատացյալի կյանքի նպատակն է, իղձը, ձգտումը: Այս ամենն է հետապնդում Մեծ պահքի խորհուրդը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոկման այս շրջանում իր հավատացյալ հայորդիներին առավել հաղորդակից է դարձնում Մեծ պահքի խորհրդին, հորդորում է առավելապես հեռու մնալ ամենայն մեղքից, ուսուցանում, խոկում և աղոթում է բոլորի հետ:
Վայոց ձորի թեմը Մեծ պահոց այս շրջանում ևս առավել չափով իր հավատացյալներին ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը, խոկաց ու աղոթեց իր հավատացյալների հետ:
Թեմի հոգևոր հովիվները տարածաշրջանի ուսումնական հաստատություններում, եկեղեցիներում` հավարտ Արևագալի և Հանգստյան ժամերգությունների, զորամասերում «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով հանդես եկան:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով է հանդես եկել յուրաքանչյուր ուրբաթ օր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում:
Սույն բանախոսությամբ Տեր Հայրը հանդես է եկել նաև իր հովվության տարածքում գտնվող դպրոցներում, Եղեգնաձորի ավագ դպրոցում, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:
Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով հանդես է եկել Վայքի քաղ. հիմ. պետ. վարժարանում, Վայքի ավագ և հիմնական դպրոցներում, Զառիթափ և Ազատեկ համայնքների միջն. դպրոցներում:
Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով է հանդես եկել Ջերմուկի Continue reading