«Մեծ պահք» թեմայով բանախոսություններ Վայոց ձորի մարզում


Յուրաքանչյուր հայ քրիստոնյայի կյանքի կարևորագույն մեկ հատվածն է Մեծ պահոց շրջանը, ինչի ժամանակ հատկապես քննում ենք ինքներս մեզ, խորհում ենք մեր մեղքերի, թերությունների մասին` աշխատելով դրանցից ազատվել, ինքնամաքրվել, որպեսզի արժանանանք Տիրոջ օրհնությանը, ինչը  հավատացյալի կյանքի նպատակն է, իղձը, ձգտումը: Այս ամենն է հետապնդում Մեծ պահքի խորհուրդը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին խոկման այս շրջանում իր հավատացյալ հայորդիներին առավել հաղորդակից է դարձնում Մեծ պահքի խորհրդին, հորդորում է առավելապես հեռու մնալ ամենայն մեղքից, ուսուցանում, խոկում և աղոթում է բոլորի հետ:

Վայոց ձորի թեմը Մեծ պահոց այս շրջանում ևս առավել չափով իր հավատացյալներին ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը, խոկաց ու աղոթեց իր հավատացյալների հետ:

Թեմի հոգևոր հովիվները տարածաշրջանի ուսումնական հաստատություններում, եկեղեցիներում` հավարտ Արևագալի և Հանգստյան ժամերգությունների, զորամասերում «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով հանդես եկան:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը «Մեծ  պահք» թեմայով բանախոսություններով է հանդես եկել յուրաքանչյուր ուրբաթ օր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում:

Սույն բանախոսությամբ Տեր Հայրը հանդես է եկել նաև իր հովվության տարածքում գտնվող դպրոցներում, Եղեգնաձորի ավագ դպրոցում, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջում և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում:

Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը «Մեծ պահք» թեմայով բանախոսություններով հանդես է եկել Վայքի քաղ. հիմ. պետ. վարժարանում, Վայքի ավագ  և հիմնական դպրոցներում, Զառիթափ և Ազատեկ  համայնքների միջն. դպրոցներում:

Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը «Մեծ  պահք» թեմայով բանախոսություններով է հանդես եկել Ջերմուկի կրթահամալիրում, Ջերմուկի հիմն. և ավագ դպրոցներում, Գնդեվազ և Կեչուտ համայնքների միջն. դպրոցներում:

Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը «Մեծ  պահք» թեմայով բանախոսություններով պարբերաբար հանդես է եկել Արենի համայնքի միջն. դպրոցում:

Խաչիկ համայքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը «Մեծ  պահք» թեմայով բանախոսություններով պարբերաբար  հանդես է եկել Խաչիկ համայնքի միջն. դպրոցի «Պատանի Երկրապահ» ակումբում, համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցում` իր իսկ նախաձեռնած Խոկման արարողությունների ժամանակ և յուրաքանյուր կիրակի օր` զորամասում:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements