Այսօր Վայոց Ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հավաքը, որն սկսվեց Աղոթքով:
Հայր Զարեհը հանդես եկավ «Ավագ շաբաթն իբրև քրիստոնյայի կյանքի կարևորագույն ուղենիշ» թեմայով բանախոսությամբ:
Եղան հարց ու պատասխաններ:
Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը ներկայացրեց իր կատարած աշխատանքները և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների գործունեության հետ կապված հարցեր, ապա առաջարկություններով հանդես եկավ թեմի երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը:
Եղան քննարկումներ:
Ժողովն ավարտվեց Աղոթքով, որից հետո ուսուցիչները Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Պահոց շրջանի վերջին Հանգստյան ժամերգությանը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց փոխառաջնորդ Հայր Սուրբը:
Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու