Բանախոսություն՝ «Երեխաների հոգևոր դաստիարակության կարևորությունը» թեմայով


Մարտի 18-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հանդիպեց Մալիշկայի թիվ 2 մանկապարտեզի սաների ծնողների և դաստիարակների հետ։

Հանդիպման թեման «Երեխաների հոգևոր դաստիարակության կարևորությունն» էր։

Տեր Հայրն իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք բոլորս ամեն ինչ անում ենք և երազում, որ մեր երեխաները մեծանան և լավ մարդ դառնան։ Լավ մարդ լինելու չափանիշներն են ազնվությունը, հավատարմությունը, հարգանքը ծնողների նկատմամբ և այլն։ Նաև մենք ցանկանում ենք, որ մեր երեխաները հեռու լինեն չար և վատ արարքներից»։

Տեր Վազգենը շեշտեց, որ հավատքը մեզ տալիս է այս ամենը։ Երեխաներին պետք է փոքրուց սովորեցնել քրիստոնեական պատվիրանները. ի՞նչն է լավ և ի՞նչն է վատ։ Սա մի գործընթաց է, որին Continue reading

Advertisements

Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց  Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ


Մարտի 18-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հերթական անգամ այցելեց Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ։

Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանն այցելեց  Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ

Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին Տեր Հորը։

Տեր Վազգենը խոսեց նրանց հետ, օրհնեց և հրավիրեց, որ այս կիրակի օրը՝ Ծաղկազարդի Continue reading

Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն է


Այսօր Ղազարոսի հարության հիշատակության օրն էՄեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց…»: Հրեաները, տեսնելով Continue reading

Վաղը Ծաղկազարդի տոնն է


ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ

Ծաղկազարդը Մեծ Պահքի վերջին կիրակին է:
Հիսուս Քրիստոսի աստվածային վարդապետության եւ հրաշագործությունների համբավը ցնցել էր շատերին: Մարդիկ ապշում ու հիանում էին, երբ տեսնում էին Հիսուսի բժշկած կույրերին, խուլերին, անդամալույծներին ու բորոտներին, Տիրոջ զորությամբ հարություն առած մեռյալներին: Այս մեծագործություններից ամենանշանավորը աղքատ Ղազարոսի հարությունն էր, որը Հիսուս Քրիստոս իրագործել էր Երուսաղեմ մտնելու նախորդ օրը: Եվ երբ Տերը, ավանակի վրա նստած, իր 12 աշակերտների հետ մտնում է Երուսաղեմ, ժողովուրդը մեծ ոգեւորությամբ ու խինդով է դիմավորում նրան:
<<Օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անվամբ: Խաղաղություն երկնքում եւ փա՜ռք բարձունքներում>>, – հրեաներն այսպես փառաբանեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ: Մինչ այդ Հիսուս Քրիստոս բազմիցս եղել էր Երուսաղեմում, սակայն այս մուտքն առանձնակի էր, որովհետեւ առաջին անգամ Նա Երուսաղեմ էր մտնում որպես Մեսիա՝ Օծյալ. Օծյալ Փրկիչ, որը կամավոր գնում էր Continue reading