Մարտի 18-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հերթական անգամ այցելեց Մալիշկայի թիվ 1 մանկապարտեզ։
Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունեցին Տեր Հորը։
Տեր Վազգենը խոսեց նրանց հետ, օրհնեց և հրավիրեց, որ այս կիրակի օրը՝ Ծաղկազարդի տոնին, գան Սուրբ Աննա եկեղեցի՝ օրհնության։
Հանդիպման վերջում Տեր Հայրը լուսանկարվեց փոքրիկների հետ և խոստացավ այս կիրակի օրը նրանց փոխանցել այդ լուսանկարները։
Հիշեցնենք, որ այս կիրակի օրը՝ ժամը 14։00-ին, Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում տեղի կունենա Մանուկների օրհնության կարգ։
Թեմի լրատվության բաժին