Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:

Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Սբ. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Անդաստանի արարողությունից հետո հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Անդաստանից առաջ հավուր Continue reading

Advertisements