Ծաղկազարդի տոնակատարությունը Վայոց ձորի թեմում


Այսօր Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցին մեծ ոգեկոչությամբ հիշատակեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը դեպի Երուսաղեմ՝ Ծաղկազարդի տոնը:

Վայոց ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Սբ. և Անմահ Պատարագներ, Անդաստանի արարողությամբ օրհնվեցին ոստեր և կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով Անդաստանի արարողությունից հետո հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Անդաստանից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Մանուկների օրհնության կարգ:

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում Սբ. և Անմահ Պատարագ մատուցեց Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Անդաստանից առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Մանուկների օրհնության կարգ:

Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում ժամերգությունից հետո Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Մալիշկա համայնքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների սաները:

Նորավանքում Սբ. Պատարագի ավարտին տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և Մանուկների օրհնության կարգ: Հավուր պատշաճի քարոզ խոսեց Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ Հարությունյանը:

Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու և ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավոր Արսեն սարկավագ Մաթևոսյանը համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում կատարեց ժամերգություն, որի ավարտին ներկաներին բաժանվեց օրհնված ուռենու ոստեր:

 Ծաղկազարդի երեկոյան Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Հայ Եկեղեցու ամենախորհրդավոր արարողություններից մեկը՝ Դռնբացեքը, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Դռնբացեքի արարողության միջոցով վերապրում ենք աշխարհի վախճանին սպասվող այն իրադարձությունը, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն, ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ: Դռնբացեքի արարողությունը կատարվում է երկխոսության ձևով՝ փակ խորանի առջև ծնկած և վարագույրից այն կողմ գտնվող հոգևորականների միջև: Հայ եկեղեցում հարց-պատասխանի այս ձևը կիրառվում է միայն Դռնբացեքի արարողության ընթացքում: Վարագուրված խորանը խորհրդանշում է Երկնային Արքայությունը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements