Ավագ Հինգշաբթիին Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Տիրոջ Խաչելության ու Խավարման կարգերը:
Ավագ Հինգշաբթիի արարողությունները սկսվեցին Սբ. և Անմահ Պատարագներով: Ավագ Երկուշաբթիից–Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:
Ավագ Հինգշաբթիին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Նույն օրը՝ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Հայր Զարեհն օրհնված ջրով լվաց աշակերտների ոտքերը: Այնուհետև Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց:
Երեկոյան սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում Continue reading