ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄԱվագ Հինգշաբթիին Վայոց Ձորի թեմի գործող եկեղեցիներում կատարվեցին Ոտնլվայի և Տիրոջ Խաչելության ու Խավարման կարգերը:

Ավագ Հինգշաբթիի արարողությունները սկսվեցին Սբ. և Անմահ Պատարագներով: Ավագ Երկուշաբթիից–Ավագ Հինգշաբթի Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան հատուկ ժամերգություններ, որոնց ժամանակ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը պարբերաբար ներկայացրեց օրվա խորհուրդները:

Ավագ Հինգշաբթիին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

 Նույն օրը՝ժամը 15:00-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց Ոտնլվայի արարողությունը: Օրվա աղոթքներից, ընթերցվածքներից հետո ջուրը և կարագը օրհնելուց հետո` ի խորհրդանշումը Տիրոջ առաքյալների ոտնլվային, Հայր Զարեհն օրհնված ջրով լվաց աշակերտների ոտքերը: Այնուհետև Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան սկսվեց Խավարման կարգը, որի ընթացքում Խաչի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում  առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց: Եկեղեցում կատարվել են նաև Ոտնլվայի և Խավարման կարգեր:

Ավագ Հինգշաբթի Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Ապաշխարության կարգ, ապա մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Երեկոյան կատարվեց  Ոտնլվայի արարողությունը: Սբ. Գայանե եկեղեցում կատարված Ոտնլվայի արարողությանը ներկա էին «Պատանի Երկրապահ» ակումբի սաներից, որոնց ոտքերն օրհնված ջրով լվաց Տեր Գալուստը, ապա օծեց յուղով և պատվիրեց  լինել խոնարհ, հաստատ մնալ հավատքի մեջ և չմոռանալ ապաշխարության մասին:

Արարողության վերջում բաժանվեց օրհնված յուղը:

Երեկոյան Սբ. Գայանե եկեղեցում տեղի ունեցավ Խավարման կարգը:

                                                       

Սիրան Սարգսյան

Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements