Հոգևոր երաժշտության երեկո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


Արդեն  ավանդույթ է դարձել Ավագ ուրբաթ օրը Քրիստոսի թաղման հիշատակության կարգից հետո Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հոգևոր երաժշտության համերգ կազմակերպել հավատացյալների համար:

Սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հոգևոր երաժշտության նշանակության մասին խոսելով՝ բարձր գնահատեց Սբ. Աստվածածին երգչախմբի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց երգչախմբի ղեկավար տիկին Մարո Սիմոնյանին՝ եկեղեցական և թեմական կյանքից ներս ունեցած իր մեծ մշակութային վաստակի համար:

Այնուհետև ելույթ ունեցավ Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի գեղ. ղեկավար Մարո Սիմոնյանը, ապա երգչախմբի կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, շարականներ և հոգևոր երաժշտության արևմտաեվրոպական դասականներից կատարումներ:

Հոգևոր երգերի հրաշալի կատարումներն ընդմիջվում էին Վայոց Ձորի թեմի աշխատակից Արթուր Շահբազյանի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հատվածների ընթերցումներով, որին միացան նաև հոգևոր հայրերը:

Այս գեղեցիկ միջոցառումը եզրափակվեց Continue reading

Advertisements

Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


9

Ավագ Ուրբաթ՝ մարտի 25-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր Continue reading

Սբ. Զատկի արարողություն կկատարվի Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


 Սիրելի՛ հավատացյալներ,

Այս կիրակի օրը՝ մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, Սուրբ Զատկին նվիրված արարողություն տեղի կունենա Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի հավկիթների օրհնություն:

Մարդիկ կարող են եկեղեցի բերել կարմիր գույն ներկված հավկիթներ՝օրհնության համար: Հիշեցնենք, որ հավկիթները պետք է ներկել կարմիր՝ խորհրդանշելով խաչի Continue reading

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ  


Մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի Խաչելությունը

Երբ հասան Գագաթ կոչված տեղը, այնտեղ նրան խաչը հանեցին. և չարագործներին էլ` մեկին աջ կողմը, մյուսին ձախ կողմը` խաչեցին: Եվ Հիսուս ասաց.«Հա’յր, ների’ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»: Եվ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան և ասում.«Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը` Աստծու ընտրյալ Որդին»: Զինվորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան և ասում.«Եթե դու ես հրեաների թագավորը, փրկի’ր ինքդ քեզ»: Եվ նրա խաչի վրա մի գրություն կար` գրված հունարեն, լատիներեն և եբրայերեն գրերով, թե` սա’ է հրեաների արքան:

Իսկ կախված չարագործներից մեկը հայհոյում էր նրան և ասում.«Դու չե˚ս Քրիստոսը. փրկի’ր ինքդ քեզ և մեզ»: Նրա ընկերը նրան սաստելով` պատասխան տվեց և ասաց.«Աստծուց չե˚ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին.«Հիշի’ր ինձ, Տե’ր, երբ գաս քո թագավորությամբ»: Եվ Հիսուս նրան ասաց.«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես»: Continue reading