Ավագ Ուրբաթ օրվա արարողությունները Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում


9

Ավագ Ուրբաթ՝ մարտի 25-ին, Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցան Ավագ Ուրբաթի արարողությունները՝ ի հիշատակություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման։

Տիրոջ Խաչելության և Թաղման կարգերի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Այնուհետև Սբ. Աստվածածին երգչախմբի նախաձեռնությամբ եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության համերգ՝ ղեկավարությամբ Մարո Սիմոնյանի:

Թեմի լրատվության բաժին

Advertisements