Սբ. Զատկի արարողություն կկատարվի Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


 Սիրելի՛ հավատացյալներ,

Այս կիրակի օրը՝ մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, Սուրբ Զատկին նվիրված արարողություն տեղի կունենա Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը կկատարի հավկիթների օրհնություն:

Մարդիկ կարող են եկեղեցի բերել կարմիր գույն ներկված հավկիթներ՝օրհնության համար: Հիշեցնենք, որ հավկիթները պետք է ներկել կարմիր՝ խորհրդանշելով խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած արյունը:

Թեմի լրատվության բաժին

Advertisements