Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Վայոց Ձորի թեմում


Այսօր`մարտի 26-ին, Վայոց Ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագներ:

Ավագ Շաբաթ օրը Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Տիրոջ հրաշափառ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ:

Պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ, ովքեր Սբ. Պատարագի ավարտին վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները՝ջերմացնելու Քրիստոսի հարության ավետիսով:

Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում  նույնպես մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ: Օրվա պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Արշակյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները:

IMG_7397

Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ: Օրվա պատարագիչն էր  Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա  Սահակյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Վերջում եկեղեցում հավաքվածները վառվող, օրհնված մոմեր տարան իրենց տները: 

Նորավանքում նույնպես մատուցվեց Ճրագալույցի Սբ. Պատարագ, որն սկսվեց նախատոնակի ժամերգությամբ: Օրվա պատարագիչն էր  Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քահանա  Հարությունյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

 

Advertisements