Այսօր` մարտի 27-ին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի օրը, Վայոց Ձորի թեմի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեցին Հարության Սուրբ և Անմահ Պատարագներ:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վայոց Ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, մատուցվեց Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը, Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Խաչատրյանը, Սբ. Աննա եկեղեցու անցյալ տարվա խաչքավոր Արմեն Մաթևոսյանը և բազմաթիվ հավատացյալներ:
Պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:
Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա օրհնվեցին Զատկական հավկիթները և բաժանվեցին ներկաներին:
Այնուհետև եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զատկի տոնին նվիրված միջոցառում, որի մասին կարող եք կարդալ այստեղ:
Վերջում առաջնորդարանում Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ տեղի ունցավ ընդունելություն և սիրո ճաշ:
ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Ս.Պատարագ:
Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ով ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:
Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, եկեղեցու Continue reading →