Զատկի տոնին նվիրված միջոցառում Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցված Հարության Սբ. Պատարագից հետո Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության, Եղեգնաձորի ՔԵԿ-ի, Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի նախաձեռնությամբ եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն:

Եղեգնաձորի և համայնքների դպրոցների աշակերտները, Վայոց Ձորի թեմը և հրուշակագործ, անհատ ձեռներեց Աշխեն Մարգարյանը եկեղեցու բակում մասնակցեցին ածիկների ցուցահանդես-մրցույթին:

Գեղեցիկ զարդարված զատկական սեղանները, ազգային երգն ու պարը, ազգային ավանդական խաղերն առավել տոնական դարձրին ներկաների օրը:

Վերջում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, շնորհավորելով մասնակիցներին, ասաց, որ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Նորավանք:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

 

 

Advertisements